Տեն Հագ․ Մեր ամենամեծ հաղթանակն է

11:28   24 փետրվարի, 2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում։ Մանչեսթերյան ակումբը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Բարսելոնայում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:

«Իմ ղեկավարությամբ թիմի ամենամեծ հաղթանակն է սա։ Մի քանի լավ հաղթանակներ ենք ունեցել նաեւ «Լիվերպուլի» եւ «Արսենալի» նկատմամբ, բայց «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակն ամենամեծն է, քանի որ մենք ունեինք հավատ, որ հաղթահարելու ենք այս արգելքը։

Մեծ դիմակայություններում գլխավորը մտածողությունն է, որպեսզի խաղի ամեն պահին լինես կենտրոնացած, քանի որ ամեն դրվագը կարող է փոխել արդյունքը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։