01:53 24 փետրվարի, 2023Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Առաջին հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:
Գերմանական «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց Ամստերդամի «Այաքսին» եւ 1/8 եզրափակիչում է։ Առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել։
Պայքարը շարունակում է նաեւ իտալական «Ռոման», որն Իտալիայում 2:0 հաշվով ուժեղ էր ավստրիական «Զալցբուրգից»։ Առաջին խաղում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել էր 0:1 հաշվով։
Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), պատասխան հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»` 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)
Ֆրեդ, 47, Անտոնի, 73 - Ռոբերտ Լեւանդովսկի, 18, 11մ
«Ունիոն Բեռլին» - «Այաքս»` 3:1 (առաջին խաղ՝ 0:0)
Ռոբին Կնոխե, 20, 11մ, Յոսիպ Յուրանովիչ, 44, Դանիլո Դուկի, 50 – Մոհամեդ Կուդուս, 47
«Ռոմա» - «Զալցբուրգ»` 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)
Անդրեա Բելոտի, 33, Պաուլո Դիբալա, 40
«Ռեն» - «Շախտյոր Դոնեցկ»` 1:1, 11մ՝ 4:5 (հիմնական ժամանակ՝ 1:0), (առաջին խաղ՝ 1:2)
Կառլ Տոկո Էկամբի, 52
«Մոնակո» - «Բայեր»՝ 2:3, 11մ՝ 3:5 (հիմնական ժամանակ՝ 2:3), (առաջին խաղ՝ 3:2)
Վիսամ Բեն-Իեդեր, 19, 11մ, Բրիլ Էմբոլո, 84 - Ֆլորիան Վիրց, 13, Էսեկիել Պալասիոս, 21, Ամին Ադլի, 58
«Նանտ» - «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Անխել Դի Մարիա, 5, 20, 11մ, 78
Հեռացում՝ Նիկոլյա Պալուա («Նանտ»), 18
«ՊՍՎ Էյնդհովեն» - «Սեւիլիա»՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)
Լյուկ դե Յոնգ, 77, Ֆաբիու Սիլվա, 90+4
«Միդտյուլանդ» - «Սպորտինգ»` 0:4 (առաջին խաղ՝ 1:1)
Սեբաստիան Կոատես, 21, Պեդրու Գոնսալվեշ, 50, 77, Ստեֆան Գարտենման, 85, ինքնագոլ
Հեռացում՝ Պաուլինյո («Միդտյուլանդ»), 38, երկրորդ դեղին քարտ
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։
Խմբային փուլի արդյունքում՝ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.