Ալեքսանդր Պետրակով․ Հետեւել եմ մեր ֆուտբոլիստների մասնակցությամբ բազմաթիվ ընկերական հանդիպումների

18:12   23 փետրվարի, 2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստին ներկա է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։

65-ամյա մասնագետը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է մեկ ամսում կատարված աշխատանքները, պատասխանել է հարցերին և խոսել ծրագրերի մասին:

«Առաջին անգամ հանդիպեցի ՀՖՖ գործկոմի անդամներին։ Բոլորը պատրաստակամություն հայտնեցին օգնել ինձ ցանկացած հարցում։ Շատ դրական տպավորություն ստանա։

Այս ընթացքում հետեւել եմ մեր ֆուտբոլիստների մասնակցությամբ բազմաթիվ ընկերական հանդիպումների։ Վաղվանից սկսելու եմ դիտել Պրեմիեր լիգայի հանդիպումները։ Չարենցավանում հետեւելու եմ «Վան» - «Փյունիկ» հետաձգված հանդիպմանը։

Խաղային օրերը հագեցած են լինելու։ Հիմա արդեն ամեն ինչ կախված է ինձնից, մեր մարզչական շտաբից եւ ֆուտբոլիստներից»,- Պետրակովի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.

«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993

«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994

ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998

ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999

«Սպարտակ» Սումի – 2000

«Վիննիցա» - 2001

«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001

«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005

Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010

Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013

Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014

Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017

Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018

Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019

Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020

Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021

Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.