Կլիչկո եղբայրները 15 միլիոն եվրոյի պայմանագիր են կնքել

15:32   29 հոկտեմբերի, 2012

Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկո եղբայրները 15 միլիոն եվրոյի պայմանագիր են կնքել գերմանական RTL հեռուստաալիքի հետ: Բռնցքամարտիկները պարտավորվել են ընդհանուր` հինգ մենամարտ անցկացնել: Կարեւոր չէ, թե եղբայրներից ով դուրս կգա ռինգ:

Հոնորարի չափը երաշխավորված է անկախ մենամարտի արդյունքից, հաղորդում է գերմանական Bild-ը:

Վիտալի Կլիչկոն (WBC վարկածով աշխարհի չեմպիոն) շուտով կդառնա Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր: Նրա կուսակցությունը հավաքել է ձայների 13 տոկոսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.