WR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Դուդայի հետ եւ մնաց առաջին տեղում

00:34   20 փետրվարի, 2023

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացի Ուեսլի Սոն եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Ուեսլի Սոն այս տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, Գուկեշը՝ գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։

Փետրվարի 20-ին մրցաշարում հանգստյան օր է։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։