Մխիթարյանը՝ «Ինտեր» - «Ուդինեզե» հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

11:02   19 փետրվարի, 2023

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Ինտեր» - «Ուդինեզե» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ WhoScored-ի վարկածով։ «Ինտերն» առավելության էր հասել 3:1 հաշվով։

Հենրիխ Մխիթարյանը 73-րդ րոպեին ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով գրավել էր հյուրերի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1։

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 8,3 գնահատականով։

Հայ ֆուտբոլիստը փոխարինվել էր 84-րդ րոպեին։

«Ինտերը» 47 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 15 միավոր։ Երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Միլանն» ունի 44 միավոր։ «Ուդինեզեն» 9-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 20, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 73, Լաուտարո Մարտինես, 89 - Սանդի Լովրիչ, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։