Լուկակուի, Մխիթարյանի եւ Մարտինեսի գոլերը հաղթանակ բերեցին «Ինտերին» (տեսանյութ)

01:41   19 փետրվարի, 2023

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց «Ուդինեզեին»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

20-րդ րոպեին խաղի հաշիվը 11-մետրանոցից բացեց «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 43-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի սլովենացի կիսապաշտպան Սանդի Լովրիչը։

Միլանյան թիմի հաղթական գոլը 73-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը  (տեսանյութ)։ Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 84-րդ րոպեին։

89-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 47 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 15 միավոր։ Երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Միլանն» ունի 44 միավոր։ «Ուդինեզեն» 9-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 20, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 73, Լաուտարո Մարտինես, 89 - Սանդի Լովրիչ, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։