Հենրիխ Մխիթարյանի երազանքը

01:18   18 փետրվարի, 2023

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է հիմա երազում։

«Ես երազում եմ «Ինտերի» 20-րդ չեմպիոնության մասին։ Եթե կարողանանք հասնել դրան, ես կերգեմ Ալ Բանոյի երգը։

Մրցաշրջանի սկզբում որոշակի լարվածություն կար մեր հանդերձարանում, բայց զրուցեցինք եւ հաղթահարեցինք այդ ամենը։

Դեռ 16  հանդիպում կա մինչեւ առաջնության ավարտը, եւ ամեն ինչ հնարավոր է առաջատարի հետ անդունդը հաղթահարելու հարցում։

18 օրում երկու անգամ միլանյան դերբիում մեր հաղթանակը սենսացիոն էր։ Մենք ուրախ ենք, որ Միլանը սեւ-կապույտ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Իտալիայի առաջնության 22 խաղում «Ինտերը» վաստակել է 44 միավոր եւ երկրորդն է։ Առաջատար «Նապոլին» 22 խաղից հետո ունի 59 միավոր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.