01:59 17 փետրվարի, 2023Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) առաջին խաղում իսպանական «Սեւիլիան» տանը մրցեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
«Յուվենտուսը» Թուրինում մրցեց ֆրանսիական «Նանտի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Գերմանական «Բայերը» հյուրընկալեց Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով:
Պորտուգալական «Սպորտինգը» սեփական խաղադաշտում 1:1 հաշվով խաղաց դանիական «Միդտյուլանդին»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին։
Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Յուվենտուս» - «Նանտ»՝ `1:1 (տեսանյութ)
Դուշան Վլահովիչ, 13 - Լյուդովիկ Բլաս, 60
«Բայեր» - «Մոնակո»` 2:3
Մուսա Դիաբի, 48, Ֆլորիան Վիրց, 59 - Լուկաշ Գրադեցկի, 9, Կրեպեն Դյտատա, 74, Ակսել Դիսասի, 90+2
«Սեւիլիա» - «ՊՍՎ Էյնդհովեն»` 3:0 (տեսանյութ)
Յուսեֆ Էն-Նեսիրի, 45+2, Լուկաս Օկամպոս, 50, Նեմանյա Գուդել 55
«Սպորտինգ» - «Միդտյուլանդ»` 1:1
Սեբաստիան Կոատես, 90+4 - Էմամ Աշուր, 77
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2 (տեսանյութ)
Մարկոս Ալոնսո, 50, Ռաֆինյա, 76 - Մարկուս Ռեշֆորդ, 53, Ժյուլ Կունդե, 59, ինքնագոլ
«Այաքս» - «Ունիոն Բեռլին»` 0:0
«Զալցբուրգ» - «Ռոմա»` 1:0 (տեսանյութ)
Նիկոլաս Կապալդո, 88
«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեն»` 2:1 (տեսանյութ)
Դմիտրի Կրիսկիվ, 11, Արտյոմ Բոնդարենկո, 45+1, 11մ - Կառլ Տոկո Էկամբի, 59
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։
1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.