Կարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելի մրցաշարին, որին հայտավորված էր

13:52   15 փետրվարի, 2023

Աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի մասնակցի Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվելիք ATP շարքի մրցաշարին, որին հայտավորված էր, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

ATP 250 մրցաշարը Մարսելում կանցկացվի փետրվարի 20-26-ին։

Խաչանովը հրաժարվել էր մասնակցել նաեւ այս շաբաթ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող մրցաշարին, որը կավարտվի փետրվարի 19-ին։

Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.