ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)

21:50   11 փետրվարի, 2023

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնակոյին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Մոնակոյից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Իեդերը։ Աչքի ընկավ նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը։ ՊՍԺ-ի միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին։

Հանդիպումը վնասվածքների պատճառով բաց թողեցին հարձակվողներ՝ արգենտինացի Լիոնել Մեսին ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից»։

ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նախորդ խաղում փարիզյանը թիմը 1:2 հաշվով պարտվել էր «Մարսելին»՝ դուրս մնալով Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 3:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Գոլովին, 4, Վիսամ Բեն-Իեդեր, 18, 45+2 - Ուորեն Զաիր-Էմերի, 39



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։