«Ռեալի» եւ ՊՍԺ-ի նախկին հարձակվողը կտեղափոխվի Իտալիա

15:49   9 փետրվարի, 2023

Մադրիդի «Ռեալի» եւ Փարիզի ՊՍԺ-ի նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում։

32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Սամպդորիայի» հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Խեսե Ռոդրիգեսն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նա իտալական ակումբի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր երկարաձգման հնարավորությամբ։

Խեսե Ռոդրիգեսի նախորդ ակումբը թուրքական «Անկարագյուջյուն» էր, որի կազմում էր 2022թ․ հուլիսից՝ 16 խաղում խփելով 5 գոլ, կատարելով 2 գոլային փոխանցում։ Հունվարի 12-ին նա խզել է պայմանագիրը թուրքական ակումբի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։