«Ալաշկերտն» ուժեղ էր «Զարյայից» (տեսանյութ)

14:02   9 փետրվարի, 2023

Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ստուգողական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Զարյայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը։

Նախորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթել էր Ֆերգանայի «Նեֆթչիին»։

Թուրքիայում անցկացրած առաջին երկու ստուգողական խաղերում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել էր լեհական «Պոդբեսկիձիեին», 0:1 հաշվով՝  ռուսական «Ենիսեյին»։

«Ալաշկերտը» մարզական հավաքը կավարտի ղազախական «Կիզիլ Ժարի» հետ խաղով, որը տեղի կունենա փետրվարի 13-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։