Տեն Հագ․ Ուրախ եմ Սանչոյի համար, նա կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր թիմի վրա (ֆոտո, վիդեո)

12:11   9 փետրվարի, 2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Ջեյդոն Սանչոյի մրցելույթը «Լիդս Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից տեղափոխված խաղում։ Անգլիացի կիսապաշտպանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» խուսափել էր պարտությունից՝ 2:2:

«Ես ուրախ եմ Սանչոյի համար, նա կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր թիմի վրա։ Մենք գիտենք, որ Սանչոն հրաշալի ֆուտբոլիստ է։ Նա կարող է հասնել կայունության եւ մեծ ներդրում ունենալ մեր հաջողություններում։ Բայց դրա համար պետք է ամենօրյա ծանր աշխատանք։ Հիմա Սանչոն ունի լավ տրամադրվածություն։ Կարծում եմ՝ նա կամրապնդի հաջողությունները։ Նրա գոլը հրաշալի էր, ամբողջ գրոհը։

Նրա խաղը վերլուծելուց հետո կընդունեմ որոշում հաջորդ խաղում մեկնարկային կազմում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ կխաղա «Լիդս Յունայթեդի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։