Միշել Տեր-Զաքարյանը գլխավորեց «Մոնպելիեն» (ֆոտո)

09:58   9 փետրվարի, 2023

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսահայ մարզիչ Միշել-Տեր Զաքարյանը դարձյալ նշանակվել է «Մոնպելիեի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ֆրանսիական ակումբի կայքը։

59-ամյա մասնագետը «Մոնպելիեն» գլխավորել է նաեւ 2017-2021 թվականներին: 

Միշել Տեր-Զաքարյանին 2021թ․ հունիսին գլխավորել էր «Բրեստը», որից հեռացել էր 2022թ․ հոկտեմբերին։

Ֆրանսիայի առաջնության 22 խաղից հետո «Մոնպելիեն» 20 միավորով 15-րդն է:

Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է «Մոնպելիեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ, երրորդ թիմերում, 2017-ին գլխավորել էր առաջին թիմը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։