ՊՍԺ-ն պարտվեց եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

02:05   9 փետրվարի, 2023

ՊՍԺ-ն դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից։ Փարիզյան թիմը 1/8 եզրափակիչում հյուրընկալվեց «Մարսելին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

31-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց «Մարսելի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը վերականգնեց հավասարությունը։ Անկյունայինից բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Մարսելի» հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց ուկրաինացի հարձակվող Ռուսլան Մալինովսկին։

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մարսել» - ՊՍԺ՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 31, 11մ, Ռուսլան Մալինովսկի, 57 -  Սերխիո Ռամոս, 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։