«Իսկենդերունսպորի» մարզիչը մահացել է երկրաշարժի հետեւանքով ստացած վնասվածքներից

18:39   8 փետրվարի, 2023

Թուրքական «Իսկենդերունսպորի» մարզիչ Իբրահիմ Հալիլ Օլմեզը մահացել է փետրվարի 6-ին տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետեւանքով ստացած վնասվածքներից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզիչին կարողացել էին դուրս բերել փլատակներից եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն վնասվածքները եղել են անհամատեղելի կյանքի հետ։

«Իսկենդերունսպորը» հանդես է գալիս Թուրքիայի երրորդ լիգայում։

Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիվը հասնում է 9 հազարի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։