Ռոնալդ Կուման․ Ամեն ինչ գերազանց է «Բարսելոնայում», 10-12 նորեկների հետ ամեն ինչ ավելի հեշտ է

17:29   8 փետրվարի, 2023

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Նիդեռլանդների հավաքականը գլխավորող Ռոնալդ Կումանը դրական է գնահատել փոփոխությունները կատալոնական ակումբում։

«Ամեն ինչ գերազանց է «Բարսելոնայում»։ Դիտել եմ «Բարսելոնայի» խաղը «Ռեալի» դեմ։ Նրանք հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին, ամեն ինչ շատ լավ էր։

Այո, 10-12 նորեկների հետ ամեն ինչ ավելի հեշտ է։ Ամեն ինչ կախված է կազմի որակից։ Իմ ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր»,- Կումանի խոսքը մեջբերում է 90min.com-ը։

Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020-2021-ին։ Նրան փոխարինել է իսպանացի Չավին։

Անցած ամռանը «Բարսելոնային» են միացել հարձակվողներ Ռոբերտ Լեւանդովսկին, Ռաֆինյան, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, պաշտպաններ Ժյուլ Կունդեն, Էկտոր Բելիերինը, Մարկոս Ալոնսոն եւ Անդրեաս Կրիստենսենը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։