«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը Լուկա Յուրիչիչի հետ

16:53   8 փետրվարի, 2023

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Լուկա Յուրիչիչի հետ մինչեւ 2023-2024 թվականների մրցաշրջանի ավարտը, հաղորդում է երեւանյան թիմի կայքը:

Բոսնիացի հարձակվողը «Փյունիկին» է միացել 2022-ի ամռանը ու 6 ամսվա ընթացքում դարձել ակումբի առանցքային խաղացողներից մեկը: Յուրիչիչը իր ներդրումն է ունեցել «Փյունիկի» եվրագավաթային հաջողություններում. նա, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: Հայաստանյան մրցաշարերում Լուկան մասնակցել է 13 խաղի ու խփել 9 գոլ: Այս ցուցանիշով նա թիմի գործող ռմբարկուն է:

26-ամյա ֆուտբոլիստը նաև ճանաչվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում նոյեմբերի լավագույն խաղացող:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։