Օրվա հանդիպումները

14:14   8 փետրվարի, 2023

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում փետրվարի 8-ին տեղի կունենա 8-րդ տուրից տեղափոխված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ» հանդիպումը։

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում երկրորդ հանդիպումը կանցկացնեն «Սանդերլենդն» ու «Ֆուլհեմը», քանի որ առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի։

Աշխարհի ակումբային առաջնությունում պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Կիսաեզրափակիչում Իսպանիայի չեմպիոնների մրցակիցը կլինի Աֆրիկայի ուժեղագույն թիմը՝ Եգիպտոսի «Ալ Ահլին»։

Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչի հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ն՝ հյուրընկալվելով «Մարսելին»։

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ

«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուրից տեղափոխված հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 00:00 

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Սանդերլենդ» - «Ֆուլհեմ»՝ 23:45 (առաջին խաղ՝ 1:1)

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նյուրնբերգ» - «Ֆորտունա»՝ 21:00

«Բոխում» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:45

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լիոն» - «Լիլ»՝ 21:15

 «Անժե» - «Նանտ»՝ 21:15

«Վիերզոն» - «Գրենոբլ»՝ 21:15

 «Օսեր» - «Ռոդեզ»՝ 21:15

«Թուլուզ» - «Ռեյմս»՝ 21:15

«Փարիզ» - «Անսի»՝ 21:15

«Մարսել» - ՊՍԺ՝ 00:10



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.