Մարկուս Տյուրամը կարիերան կշարունակի «Բավարիայում»

11:52   8 փետրվարի, 2023

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի փոխչեմպիոն Մարկուս Տյուրամը կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում», որը պատրաստ է նրա հետ պայմանագիր կնքել, հաղորդում է Todofichajes-ը։

25-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել մյունխենյան ակումբի հետ։ Նրա պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը Մարկուս Տյուրամը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Մարկուս Տյուրամը Բունդեսլիգայում է խաղում 2019թ․ հուլիսից։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։