Անգլիական ակումբները կողմ են «Մանչեսթեր Սիթիի» հեռացմանը Պրեմիեր լիգայից

11:28   8 փետրվարի, 2023

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները կողմ եմ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հեռացմանը բարձրագույն դիվիզիոնից, եթե ապացուցվի մանչեսթերյան ակումբի մեղքը ֆինանսական խախտումներում, որոնք բացահայտել է Պրեմիեր լիգայի անկախ անձնախումբը, հաղորդում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Սիթիի» հեռացմանն առաջին հերթին կողմ են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» ու «Տոտենհեմը», սակայն ակումբների դիրքորոշումը ոչի մի դեր չի ունենա անկախ հանձնախմբի որոշումներում։

4 տարվա հետաքննությունից հետո «Մանչեսթեր Սիթիին» ներկայացվել է ֆինանսական արդար խաղի կանոնների ավելի քան 100 խախտումների վերաբերյալ մեղադրանք։ Խախտումները վերաբերում են  2009/2010 - 2017/2018 թվականների մրցաշրջաններին։ 2009 թվականից հետո «Մանչեսթեր Սիթին» նվաճել է 6 չեմպիոնական տիտղոս (2012, 2014, 2018, 2019, 2021, 2022)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։