21:12 7 փետրվարի, 2023Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվելիք մրցաշարին, որին նա հայտավորված էր, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։
Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ 26-ամյա հայ մարզիկի չմասնակցելու պատճառը չի նշվում։
Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում Խաչանովը 13-րդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.