«Միլանի» գլխավոր մարզիչի թեկնածուները

20:11   7 փետրվարի, 2023

Իտալիայի չեմպիոն «Միլանը» մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը թիմի իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ։

«Միլանի» ղեկավարությունը դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտիո Կոնտեի եւ «Բրայթոնի»  իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի թեկնածությունը, հաղորդում է իտալական La Repubblica-ն։

Կոնտեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Քիչ հավանական է, որ լոնդոնյան ակումբը կերկարաձգի համագործակցությունը։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը նախորդ 4 խաղում պարտվել է «Սասուոլոյին», «Լացիոյին» եւ 2 անգամ «Ինտերին»։

Նախորդ անգամ «Միլանը» 4 անընդմեջ պարտության շարք ունեցել էր 2017 հունվար-փետրվարին իտալացի Վինչենցո Մոնտելայի գլխավորությամբ։

Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ կավարտվի հունիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։