Գվարդիոլան կհեռանա, եթե «Մանչեսթեր Սիթին» չարդարացվի

19:24   7 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռանա պաշտոնից, եթե անգլիական ակումբը մեղավոր ճանաչվի ֆինանսական խարդախությունների, ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու մեջ, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

Դեռ 2020 թվականին «Մանչեսթեր Սիթիի» գործունեության վերաբերյալ ՈւԵՖԱ-ի մեղադրանքներից հետո Գվարդիոլան հայտարարել էր, որը կլքի թիմը, եթե պարզվի, որ խաբել են իրեն։ Այն ժամանակ «Մանչեսթեր Սիթին» արդարացվել էր Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում եւ խուսափել պատժամիջոցներից։

Անգլիական Պրեմիեր լիգայի անկախ հանձնախումբը պաշտոնական հայտարարությամբ «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-2018 թվականներին թույլ տված 100-ից ավելի ֆինանսական խախտումների մեջ։ Եթե ակումբը չկարողանա հերքել մեղադրանքները կամ արդարացնել ծախսերն ու ֆինանսական կորուստները, ապա կենթարկվի պատժամիջոցների։

«Մանչեսթեր Սիթիին» կարող է սպառնալ միավորների կորուստ, տրանսֆերների եւ նոր խաղացողների գրանցման արգելք, հեռացում Պրեմիեր լիգայից, նշված տարիներին նվաճած տիտղոսների չեղարկում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։