«Ռեալը» կքննարկի Անչելոտիի պաշտոնանկությունը, եթե թիմը չնվաճի ԱԱԱ-ի գավաթը

12:44   7 փետրվարի, 2023

Իսպանիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնային» պարտվելուց եւ Իսպանիայի առաջնությունում կատալոնական թիմից 8 միավոր հետ մնալը «Ռեալի» ղեկավարությանը ստիպել է փոխարինող փնտրել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։

Եթե Արքայական ակումբը չկարողանա նվաճել Մարոկկոյում այժմ ընթացող աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական գավաթը, ղեկավարությանը կքննարկվի Անչելոտիի պաշտոնանկության հարցը, հաղորդում է Relevo-ն։

Անչելոտին տեղյակ է ակումբի ղեկավարության վերաբերմունքի մասին եւ հանգիստ է ընդունում իրավիճակը։ Նա ստիպված է 6 մրցաշարում հանդես գալ 15-16 խաղացողներով։ Անչելոտին հույս ուներ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կուժեղացվի հարձակման գիծը, սակայն «Ռեալը» ոչ մի նորեկ չունեցավ։

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալը» փետրվարի 8-ին կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։