Թուրքիայում 30-40 ըմբիշ եւ 25 վոլեյբոլիստ մնացել է փլատակների տակ

02:19   7 փետրվարի, 2023

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Մալաթիա քաղաքում փլատակների տակ են մնացել վոլեյբոլի կանանց «Հաթայ» թիմի 14 մարզուհիներ։

Նույն նահանգում հյուրանոցի փլատակների տակ են մնացել վոլեյբոլի տղամարդկանց «Մալաթիա Մետրոպոլիտեն Բելեդիեսպոր» թիմի 11 խաղացող, հաղորդում է թուրքական Fanatik-ը։

Մարաշում ըմբշամարտի ակումբի 30-40 ըմբիշներ են որոնվում։ Նրանք նույնպես մնացել են փլատակների տակ։ Այդ մասին սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է 2016թ․ օլիմպիական չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Թահա Ակգյուլը։

Թուրքիայում հայտարարվել է 7-օրյա սուգ, դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.