Մբապեն՝ Եվրոպայի, Մեսին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ

21:41   6 փետրվարի, 2023

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է 2022թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։

2022թ․ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։

Ավելի վաղ IFFHS-ն ներկայացրել էր նաեւ Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի խորհրդանշական հավաքականները։

2022թ․ Եվրոպայի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ․ Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)։

Պաշտպաններ․ Տեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Յոշկո Գվարդիոլ («ՌԲ Լայպցիգ», Խորվաթիա), Դենզել Դյումֆրիս («Ինտեր», Նիդեռլանդներ)։

Կիսապաշտպաններ․ Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)։

Հարձակվողներ․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)։

2022թ․ Հարավային Ամերիկայի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, «Աստոն Վիլա»):

Պաշտպաններ. Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա, «Բենֆիկա»), Տիագո Սիլվա (Բրազիլիա, «Չելսի»), Կրիստիան Ռոմերո (Արգենտինա, «Տոտենհեմ»):

Կիսապաշտպաններ. Ռոդրիգո դե Պաուլ (Արգենտինա, «Աթլետիկո»),  Կազեմիրո (Բրազիլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Էնցո Ֆերնանդես (Արգենտինա, «Բենֆիկա» / «Չելսի»):

Հարձակվողներ. Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ), Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ), Խուլիան Ալվարես (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։