«Չելսին» դիտարկում է Լուիս Էնրիկեի թեկնածությունը

19:26   6 փետրվարի, 2023

Լոնդոնի «Չելսին» դիտարկում է Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի» եւ «Սելտայի» նախկին գլխավոր մարզիչի Լուիս Էնրիկեի թեկնածությունը, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբը կհեռացնի անգլիացի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին, եթե մրցաշրջանի գարնանային հատվածում թիմը չբարելավի դիրքը Պրեմիեր լիգայում։

Լուիս Էնրիկեն 2014-2017-ին «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, նաեւ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

2022թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը պարտվեց Մարոկկոյին (0:0, 11մ՝ 0:3)։ Դրանից հետո Լուիս Էնրիկեն հրաժարական ներկայացրեց։

Անգլիայի առաջնության 21 խաղից հետո «Չելսին» 30 միավորով 9-րդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։