Ագդոն Մենեզեսը միացավ «Ալաշկերտին»

14:04   6 փետրվարի, 2023

«Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը: 30-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» է տեղափոխվել «Ալաշկերտ» վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը: Մարտական եմ տրամադրված՝ նոր թիմիս արդյունավետ գործողություններով օգնելու համար:

«Ալաշկերտում» շատ լավ, ընկերական մթնոլորտ է, կան նաև պորտուգալախոս և իսպանախոս ֆուտբոլիստներ, ինչը նույնպես դրական փաստ է ինձ համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Մենեզեսը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 11 խաղերում 3 գոլ խփած Մենեզեսը հանդես է եկել պորտուգալական մի շարք ակումբներում՝ «Բրագա B», «Մերելինենսե», «Օլիվեյրենսե», «Ֆեյրենսե», «Վարզիմ»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։