«Տոտենհեմի» նոր ստադիոնում «Մանչեսթեր Սիթին» միայն պարտվել է, ոչ մի գոլ չի խփել

11:23   6 փետրվարի, 2023

2019 թվականին «Տոտենհեմի» նոր ստադիոնի բացումից հետո «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան ակումբի խաղադաշտում միայն պարտություններ է կրել։ Այդ 5 խաղում մանչեսթերյան թիմը ոչ մի գոլ չի խփել։

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում «Տոտենհեմին» պարտվել է 0:1 հաշվով։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, նորվեգացի Էրլինգ Հոլանդը ոչ մի հարված չի կատարել «Տոտենհեմի» դարպասին այդ խաղում։

«Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները Tottenham Hotspur Stadium-ում

2019թ․ ապրիլի 9․  «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0  (Չեմպիոնների լիգա)

2020թ․ փետրվարի 2. «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0 (Պրեմիեր լիգա)

2020թ․ նոյեմբերի 21․ «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0 (Պրեմիեր լիգա)

2021թ․ օգոստոսի 15․ «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (Պրեմիեր լիգա)

2023թ․ փետրվարի 5․ «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (Պրեմիեր լիգա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։