Չավի․ Կատարյալ մրցափուլ էր «Բարսելոնայի» համար

09:57   6 փետրվարի, 2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը «Սեւիլիայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։

«Գերազանց խաղացինք։ Ֆուտբոլիստները հսկայական աշխատանք կատարեցին։ Մենք հրաշալի խաղացինք գերհագեցած պաշտպանութան դեմ։

Հիմա 8 միավոր առաջ ենք «Ռեալից»։ Երկրորդից 6-րդ տեղում գտնվող թիմերը միավորներ կորցրեցին։ Կատարյալ մրցափուլ էր մեզ համար, բայց առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։

Ալբան շատ մեծ օգուտ է տալիս հարձակմանը։ Նա հրաշալի փոխանցումներ է կատարում։ Շատ ուրախ եմ նրա համար։

Ռաֆինյան երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց։ Թեեւ նրան քննադատում էին, սակայն մենք խաղացողին գնահատում ենք ոչ միայն գոլերի քանակով»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Անցած տարվա հոկտեմբերի 26-ին Չեմպիոնների լիգայում «Բավարիային» 0:3 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնան» դեռ պարտություն չի կրել։ Կատալոնական թիմը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում։ Դրանցից 5-ում «Բարսելոնան» գոլ բաց չի թողել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։