«Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» եւ արդեն 8 միավոր առաջ է «Ռեալից» (ֆոտո, վիդեո)

01:54   6 փետրվարի, 2023

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

58-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որին գոլային փոխանցում կատարեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։

70-րդ րոպեին իսպանացի Չավիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Գավին։

9 րոպե անց աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Ալբան ու Ռաֆինյան նաեւ մեկական գոլային փոխանցում կատարեցին։

«Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որն այս տուրում 0:1 հաշվով պարտվել էր «Մալյորկային»։ «Սեւիլիան» 16-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 3:0 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 58, Գավի, 70, Ռաֆինյա, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։