Անչելոտի․ Շատ ծանր խաղ էր եւ ծանր պարտություն

20:27   5 փետրվարի, 2023

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Մալյորկայից» 0:1 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։

«Սպասելի էր այսպիսի կոշտ պայքարը։ Շատ ծանր եւ բարդ հանդիպում էր։ Ծանր պարտություն է։ Հաջողությունը մեզ չժպտաց։ Խախտումները եւ դադարները շատ էին, տեմպն ընկնում էր։

Բայց հանդիպումն ավարտված է, մենք արժանի էինք ոչ ոքի արդյունքի, քանի որ չիրացրինք 11-մետրանոցը, նաեւ պահեր ունեցանք մրցակցի տուգանային հրապարակում։ Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։

Հիմա պետք է մտածել աշխարհի ակումբային առաջնության մասին։ Կմեկնենք լուրջ հավակնություններով եւ կձգտենք հաղթանակի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալը» փետրվարի 8-ին կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։ Եզրափակիչ մյուս ուղեգիրը կվիճարկեն բրազիլական «Ֆլամենգոն» եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։