FIFA ClubWC․ «Ռեալի» եւ «Ֆլամենգոյի» մրցակիցները (տեսանյութ)

23:13   4 փետրվարի, 2023

Մարոկկոյում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոյի» մրցակիցները կիսաեզրափակիչում։

Քառորդ եզրափակիչում Եգիպտոսի «Ալ Ահլին» նվազագույն հաշվով հաղթեց ամերիկյան «Սիեթլ Սաունդերսին» եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի «Ռեալի» հետ։

«Ֆլամենգոյի» մրցակիցը կլինի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը», որը հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց Մարոկկոյի «Վիդադին»՝ 5:3։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչ

«Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)՝ 0:1 (տեսանյութ)

Աֆշա, 88

«Վիդադ» (Մարոկկո) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 1:1, 11մ` 3:5 (տեսանյութ)

Այուբ Ամլուդ, 52 - Մոհամեդ Կանո, 90+4, 11մ

Կիսաեզրափակիչ

Փետրվարի 7

«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Փետրվարի 8

«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 23:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։