ՉԼ․ Օբամեյանգը դուրս է մնացել «Չելսիի» հայտացուցակից

12:11   4 փետրվարի, 2023

33-ամյա գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չի ընդգրկվել Լոնդոնի «Չելսիի» հայտացուցակում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերին։

Հայտացուցակում կարող է լինել 25 ֆուտբոլիստ։ Խմբային փուլում «Չելսին» հայտավորել էր 24 ֆուտբոլիստի։ Նրանցից 31-ամյա իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն հունվարին տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։

Մնացած երեք տեղերը հայտացուցակում զբաղեցրել են «Չելսիի» նորեկներ, 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, 22-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը եւ 23-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

1/8 եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» է։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Գերմանիայում, պատասխանը խաղն Անգլիայում՝ մարտի 7-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։