01:54 4 փետրվարի, 2023Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Ֆուլհեմին»։ Լոնդոնյան թիմերի պայքարում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։
«Չելսին» 2 հարված կատարեց մրցակցի դարպասին, «Ֆուլհեմը»՝ 4։
https://t.co/7rLMhPUMsH pic.twitter.com/eUZGkD47Ca
— Chelsea FC (@ChelseaFC) February 3, 2023
«Չելսիում» նորամուտը նշեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Էնցո Ֆերնանդեսը 2 օր առաջ է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել «Չելսի»։ Նրա տրանսֆերն ամենաթանկն է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։ «Չելսին» վճարել է 121 միլիոն եվրո։
«Ֆուլհեմը» 22 խաղից հետո 32 միավորով 6-րդն է։ «Չելսին» (21 խաղ) 9-րդ տեղում է՝ 30 միավոր։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 0:0 (տեսանյութ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.