Սադիո Մանեն չի խաղա ՊՍԺ-ի դեմ

20:15   3 փետրվարի, 2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն պատրաստ չի լինի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը։

«Ակնկալում եմ, որ Սադիո Մանեն խաղադաշտ կվերադառնա այս ամսվա երկրորդ կեսին։ Հաստատ է, որ նա բաց կթողնի ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպումը»,- ասել է «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկահոդի վնասվածք էր ստացել նոյեմբերին եւ վիրահատվել էր։ Նա բաց էր թողել աշխարհի առաջնությունը։ Այս շաբաթ Մանեն վերսկսել է մարզումները գնդակով։

Անցած ամռանն անգլիական «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխված Սադիո Մանեն գերմանական թիմի հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին։ Պատասխան խաղը Մյունխենում կանցկացվի մարտի 8-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։