Յուրգեն Կլոպ․ «Չելսիի» բոլոր նորեկներն իսկապես լավ ֆուտբոլիստներ են

17:46   3 փետրվարի, 2023

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Չելսիի» ձմեռային տրանսֆերային արշավին։ Լոնդոնյան ակումբը հունվարին ծախսել է 392,5 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է պատմության մեջ։

«Հրաժարվում եմ այդ թեմայով հարցերին պատասխանել առանց իմ փաստաբանի։ Ես ոչինչ չեմ հասկանում ֆուտբոլի այդ բաղադրիչից, բայց դա ահռելի գումար է։

«Չելսիի» բոլոր նորեկներն իսկապես լավ ֆուտբոլիստներ են։ Շնորհավորում եմ նրանց։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր այդպիսի տրանսֆերային արշավը, բայց ես պարտավոր չեմ բացատրել, թե ինչպես է դա աշխատում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Չելսին» 29 միավորով 10-րդն է։ «Լիվերպուլը» 19 խաղում է վաստակել 29 միավոր եւ 9-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։