Օլյա Օսիպյան․ Ազգային հավաքական հրավիրվում են՝ ելնելով անձնական նկատառումներից և քմահաճույքից

13:24   3 փետրվարի, 2023

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Օլյա Օսիպյանը հեռացել է հավաքականից։

«Հարգելի ընկերներ,

միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում:

Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։

Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։

Բոլոր իմ խաղընկերներին, ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում, մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,- գրել է Օլյա Օսիպյանը Ֆեյսբուքում։

Արտակ Ադամյանի գլխավորած թիմը հունվարի 21-29-ն անցկացրել է մարզական հավաք։ Օլյա Օսիպյանը հրավիրված չէր։ Փետրվարի 17-ին եւ 20-ին կանանց հավաքականը Երեւանում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հավաքականի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։