11:57 3 փետրվարի, 2023Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը Կալիֆոռնիայում հաջող է մեկնարկել գոլֆի PGA Tour-ի մրցաշարում։ Սիրողական գոլֆիստների մրցաշարում Գարեթ Բեյլը 156 մասնակիցների մեջ 18-րդ տեղում է առաջին մրցումային օրից հետո։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։
Գարեթ Բեյլը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հունվարի 9-ին։ Նրա վերջին ակումբն ամերիկյան «Լոս Անջելեսն» էր։ Նա հանդես է եկել նաեւ անգլիական «Սաութհեմփթոնում» ու «Տոտենհեմում», իսպանական «Ռեալ Մադրիդում»։
PGA Tour-ի բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 427 միլիոն դոլար է։ 2022թ․ սեպտեմբերից մինչեւ 2023թ․ օգոստոս PGA Tour-ի օրացույցում ընդգրկված է 50 մրցաշար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.