Մեսին չի բացառել, որ կմասնակցի ԱԱ-2026-ին

10:11   3 փետրվարի, 2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի բացառել, որ կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ տարիքից կախված՝ շատ բարդ կլինի մեկնել 2026-ի աշխարհի առաջնությանը։ Ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ, սիրում եմ իմ գործը, եւ քանի դեռ լավ մարզավիճակում եմ եւ ինձ լավ եմ զգում ու հաճույք եմ ստանում, ես կզբաղվեմ սրանով։ Բայց մինչեւ հաջորդ ԱԱ-ն շատ ժամանակ կա»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։

2022թ․ աշխարհի առաջնությունից առաջ Մեսին հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել էր, որ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի չորս տարի հետո էլ Մեսին լինի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։