Ֆերնանդեսի տրանսֆերը 6-րդ ամենաթանկն է պատմության մեջ

10:39   1 փետրվարի, 2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը պորտուգալական «Բենֆիկայից» Լոնդոնի «Չելսի» 6-րդ ամենաթանկն է պատմության մեջ։ Անգլիական ակումբը կվճարի 121 միլիոն եվրո։

  1. Նեյմար («Բարսելոնայից»՝ ՊՍԺ)՝ 222 միլիոն եվրո
  2. Կիլիան Մբապե («Մոնակոյից»՝ ՊՍԺ)՝ 180 միլիոն եվրո
  3. Ուսման Դեմբելե («Բորուսիա Դորտմունդից»՝ «Բարսելոնա»)՝ 140 միլիոն եվրո
  4. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլից»՝ «Բարսելոնա»)՝ 135 միլիոն եվրո
  5. Ժոաու Ֆելիշ («Բենֆիկայից»՝ «Աթլետիկո Մադրիդ»)՝ 127,2 միլիոն եվրո

Ֆերնանդեսի տրանսֆերը ռեկորդային է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդայինը անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տեղափոխությունն էր «Աստոն Վիլայից» «Մանչեսթեր Սիթի» մոտ 100 միլիոն եվրոյով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։