«Ունիոն Բեռլինը» պայքարից դուրս թողեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

01:37   1 փետրվարի, 2023

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ունիոն Բեռլինն» ընդունեց «Վոլֆսբուրգին»։ Շվեյցարացի Ուրս Ֆիշերի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վոլֆսբուրգի» գերմանացի հարձակվող Ջան-Լուկա Վալդշմիդտը։

«Ունիոն Բեռլինն» առավելության հասավ գերմանացի պաշտպան Ռոբին Կնոխեի եւ գերմանացի հարձակվող Կեւին Բեհրենսի գոլերի շնորհիվ։

«Ունիոն Բեռլինը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ունիոն Բեռլին» - «Վոլֆսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոբին Կնոխե, 12, Կեւին Բեհրենս, 79 -  Ջան-Լուկա Վալդշմիդտ, 5

Հեռացում՝ Նիկո Գիսելման («Ունիոն Բեռլին»),  87, երկրորդ դեղին քարտ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.