ԱՄՆ-ը թույլ կտա չպատվաստվածների մուտքը, Ջոկովիչը կկարողանա մասնակցել US Open-ին

22:44   31 հունվարի, 2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կկարողանա այս տարի մասնակցել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը։

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը մայիսի 11-ից կչեղարկի մուտքի արգելքը կորոնավիրուսի դեմ չպատվաստված օտարերկրացիների համար, հաղորդում է Tennis Majors-ը։

Նովակ Ջոկովիչը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ անցած տարի ստիպված եղավ բաց թողնել «Մեծ սաղավարտի» 2 եւ «Մասթերս» շարքի 4 մրցաշար։

Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնությունում 10-րդ տիտղոսը նվաճելու շնորհիվ հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարած հաղթանակների քանակով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։