ՖԻԴԵ․ Նեպոմնյաշչին առաջին անգամ երկրորդն է, Արոնյանը 17-րդն է

22:18   31 հունվարի, 2023

Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին առաջին անգամ բարձրացել է երկրորդ տեղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ամենամսյա վարկանիշային աղյուսակում։ Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Չինացի Դին Լիրենը երրորդն է։

Յան Նեպոմնյաշչին ու Դին Լիրենը ապրիլին կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը (2736) 17-րդ տեղում է։

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2699) 41-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2686) 51-րդն է։ 50-րդ տեղում է ամերիկահայ Սամուել Սեւյանը (2687):

ՖԻԴԵ, փետրվարի 1

  1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2852
  2. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2793
  3. Դին Լիրեն (Չինաստան)՝ 2788
  4. Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 2785
  5. Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)՝ 2780
  6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2768
  7. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2766
  8. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2766
  9. Վիշի Անանդ (Հնդկաստան)՝ 2754
  10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2747


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։