18:50 31 հունվարի, 2023Իսպանացի մոդել Ջոանա Սանսը կբաժանվի Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպանի Դանի Ալվեսից, որը կալանավորված է բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է Marca-ն։ Նա իր ինստագրամյան էջից հեռացրել է Դանի Ալվեսի հետ բոլոր լուսանկարները։
Ջոանա Սանսն իսպանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ կասկածի տակ չի դնում տուժող կնոջ ցուցմունքները եւ գիտակցված որոշում է ընդունել բաժանվելու մասին։ Դանի Ալվեսին սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։
30-ամյա Ջոանա Սանսը փաստաբանների միջոցով է փաստաթղթերն ուղարկել Դանի Ալվեսին, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է կալանավայրում հանդիպել կնոջ հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.