Աշխարհի չեմպիոնը տեղափոխվեց Իտալիայի առաջնություն

15:38   31 հունվարի, 2023

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆլորիան Տովենը տեղափոխվեց Իտալիայի առաջնություն։ 30-ամյա ֆուտբոլիստը միացել է «Ուդինեզեին»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆլորիան Տովենի նախորդ ակումբը մեքսիկական «Տիգրեսն» էր, որի հետ պայմանագիրը խզել էր հունվարի 23-ին։

Տովենը նախկինում հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Գրենոբլում», «Բաստիայում», «Մարսելում», անգլիական «Նյուքասլում»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.