ՊՍԺ-ն 15 միլիոն կառաջարկի «Ինտերին» Շկրինյարի համար

13:43   31 հունվարի, 2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 15 միլիոն եվրո կառաջարկի Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի համար, նաեւ 5 միլիոն բոնուս մինչեւ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։ Եթե «Ինտերը» կարողանա հունվարի 31-ին գտնի փոխարինողի, ապա ավարտին կհասցնի Շկրինյարի տեղափոխության գործարքը։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին բանակցություններն ավարտելու համար ժամանել է Միլան։

Ավելի վաղ, 27-ամյա ֆուտբոլիստը հաստատել էր, որ համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ եւ ամռանն անվճար կմիանա փարիզյան ակումբին։ Նա չի երկարաձգի «Ինտերի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Շկրինյարն «Ինտերի» հետ մասնակցել է 27 հանդիպման։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։