«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը կտեղափոխվի «Բավարիա»

17:53   30 հունվարի, 2023

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» կես տարվա վարձակալությամբ ձեռք կբերի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին, հաղորդում է The Athletic-ը։

Մյունխենյան ակումբը հնարավորություն կունենա ամռանը գնել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Ժոաու Կանսելուն անցած տարի էր երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչեւ 2027թ․ հունիս։ Աշխարհի առաջնությունից հետո նա կորցրել է տեղը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։